Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Քարեր երիկամներում. ultraimaging.am

Քարեր երիկամներում. ultraimaging.am

Քարերի առկայությունը երիկամներում միզաքարային հիվանդության դրսևորումներից է, որը կրում է երիկամաքարային հիվանդություն անվանումը: Քար կոչվում է կոնկրեմենտը, որը, որպես կանոն, լինում է աղային: Կարող են հիվանդանալ բոլորը՝ և՛ երեխաները, և՛ մեծահասակները: Այդ կարծր գոյացությունը հայտնաբերվում է աջ երիկամում: Հաճախ այս հիվանդությամբ տառապում են 30-ից 70 տարեկան տղամարդիկ:

Գոյացություններն ըստ բաղադրության լինում են տարբեր: 80% դեպքերում այս քարերը բաղկացած են կալցիումից և կոչվում են օքսալատներ. երկրորդ տեղում են ստրուվիտները (ֆոսֆատները)՝ մագնեզիումից բաղկացած քարերը, և ըստ տարածվածության երրորդ տեղում են ուրատները՝ միզաթթվի աղերից բաղկացած քարերը (միակ գոյացությունն է, որը կարող է աճել երիկամի խոռոչի  80%-ի չափով): Առավել հազվադեպ են հանդիպում սպիտակուցային, խոլեսթերինային և քսանտինային քարերը:

Առաջացման պատճառները և ախտանիշները

Հիմնական ախտանիշներն են.

  • Նվացող ցավեր: Ցավերի տեղակայման հիմնական շրջանը սկսվում է գոտկատեղից քիչ վերև և ավարտվում է պոչուկի մակարդակով անցնող  սահմանին:
  • Երիկամային խիթ: Կրում է նոպայաձև բնույթ: Առաջանում է արյան շրջանառության և հեղուկի արտահոսքի խանգարման հետևանքով: Բնորոշ է կտրուկ և  սուր ցավը` պարբերական կրկնություններով:
  • Պիուրիա: Ավելի հայտնի է լեյկոցիտուրիա անվանմամբ: Այն  թարախային հեղուկի արտահոսք է մեզի հետ:
  • Հեմատուրիա: Այրյան առկայությունն է մեզի մեջ: Բնութագրվում է միզարձակման ժամանակ ուժեղ ցավային զգացողություններով, ինչպես նաև աճուկային շրջանում նվացող ցավերով և այրոցով:


Առաջացման հիմնական պատճառները.

  • Գենետիկական նախատրամադրվածություն: Եթե հարազատների մոտ եղել են քարեր երիկամներում, ապա տվյալ անձի մոտ քարերի առաջացման հավանականությունը կազմում է 50%:
  • Մետաբոլիկ փոխանակության խանգարում: Առաջանում է հեղուկի անբավարար ընդունման հետևանքով:
  • Հարվահանաձև գեղձերի հիվանդություն: Սրանք պատասխանատու են օրգանիզմում կալցիումի յուրացման համար:
  • Ածխաջրերի նկատմամբ  օրգանիզմի տոլերանտության խանգարում, այդ թվում` դիաբետիկ ախտահարում:
  • Միզատար ուղիների վարակ:


Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը

Եթե դեռ ախտանիշներ չկան, ապա ախտորոշման հիմնական եղանակներն են ՈւՁՀ-ն, տոմոգրաֆիկ հետազոտությունը, խիթերի և մեզի հետազոտությունը:

ՈւՁՀ-ն և տոմոգրաֆիան կիրառվում են քարի կամ քարերի տեղակայման ու չափերի գնահատման, ինչպես նաև օրգանի կառուցվածքի և չափերի փոփոխության գնահատման համար: Արյան և մեզի քննությամբ պարզվում է քարերի բաղադրությունը և առաջացման պատճառը: Աջից ցավերի դեպքում անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, քանի որ այդ ցավերի պատճառ կարող են լինել ինչպես քարը, այնպես էլ ապենդիցիտը կամ խոլեցիստիտը: Որպես լրացուցիչ հետազոտություն նշանակվում են որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ, հետազոտություն ուրոլոգի մոտ, համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):

Բուժումն սկսում են միայն այն ժամանակ, երբ քարը դուրս է գալիս: Եթե այն գտնվում է երիկամում, ապա, որպես կանոն, նրան ձեռք չեն տալիս և պարբերաբար վերլուծում են դինամիկան:

Ինչպե՞ս  բուժել: Կանխարգելում

Գոյություն ունի բուժման երկու եղանակ՝ վիրահատական և կոնսերվատիվ: Երկու եղանակն էլ ուղղված են երիկամներից գոյացության հեռացմանը, կրկին առաջացման կանխարգելմանը և առաջացման պատճառների վերացմանը:

Վիրահատական եղանակին դիմում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ քարը մեծ է և կա խիթ, ինչպես նաև ուժեղ ցավերի դեպքում: Յուրաքանչյուր դեպքում բուժման և կանխարգելման գործընթացն անհատական է, քանի որ քարերը և առաջացման պատճառները տարբեր են լինում: Բոլոր դեպքերում ընդհանուր խորհուրդները հետևյալն են.

  • ընդունվող հեղուկների քանակի մեծացում՝ առնվազն երկու անգամ,
  • ակտիվ կենսակերպ (օրեկան 40 րոպեից ոչ պակաս),
  • ճիշտ սննդակարգ:


Առաջացման պատճառները և քարի բաղադրությունը պարզելուց հետո բուժող բժիշկը նշանակում է դեղորայք, սննդակարգ և հսկում է բուժման կուրսը:

Քարի առկայության մասին ինքնուրույն հասկանալ գործնականում անհնար է, այդ պատճառով դեղաբույսեր ընդունել կարելի է միայն հստակ ախտորոշումից հետո: Հակառակ դեպքում հետևանքները կարող են ամենատարբեր լինել, քարի արագացված աճից և ցավերի ուժեղացումից սկսած (սխալ դեղորայքի պատճառով) մինչև օրգանի ոչնչացումը:

Սկզբնաղբյուր. ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ